hetq.am: Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը չի արձագանքել «Հետքի» հարցմանը, որով խնդրել էին մեկնաբանել այդ երկրի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի (Robert Kaliňák) վերջին կեղծ պնդումները Հայաստանի մասին:
Այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Կալինյակը, նկատի ունենալով Արցախը, հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ փաստացի մեր երկիրը ներկայացնելով որպես օկուպանտ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, այս ուղղությամբ որեւէ պատասխան քայլ չի ձեռնարկել՝ Սլովակիայից պարզաբանում, բացատրություն չի պահանջվել, Հայաստանում այդ երկրի դեսպանը ԱԳՆ չի կանչվել, նրան բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացվել:
ՀՀ ներկա իշխանությունների նման պասիվ, վախվորած ու հարմարվող արտաքին քաղաքականությունը զայրացրել է Սլովակիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչը «Հետքին» փոխանցել է, որ հայկական կողմի այդպիսի պահվածքի հետեւանքով Ռ. Կալինյակը շարունակում է պրոադրբեջանական կեղծ թեզեր տարածել տեղական մեդիայով:
Մեկ այլ հոդվածում «Հետքը» գրել էր, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն տվել է լղոզված մեկնաբանություն՝ կոնկրետ ոչինչ չասելով սլովակ պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունների մասին:
«Հետքը» թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նաեւ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Յուրայ Բլանարին (Juraj Blanár):
Հաշվի առնելով, որ Սլովակիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցմանը պատասխանելու համար սահմանված է 8 աշխատանքային օր, որն արդեն անցել է, եւ որեւէ արձագանք չի ստացվել, «Հետք»-ը հրապարակել է այն հարցերը, որոնց վերաբերյալ Սլովակիայի կառավարության արտաքին գերատեսչությունը դիվանագիտական լռություն է պահպանել՝ միաժամանակ անտեսելով սեփական օրենսդրության պահանջները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)