Նոյեմբերի 9-ի հայտարարության մաս Հայաստանը եղել է, և տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մի շարք ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցի շրջանակը քննարկելու համար պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
«Որն է դրա արգումենտը, չեմ հասկանում՝ ինչպես են կարողանում մարդիկ նման փաստարկ բերել, երբ այն մեկ հոդված չունի, առնվազն ևս 8 հոդված ունի, և էդ ութ հոդվածի հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ լինի կամ չլինի, պնդել, որ այդ ութի հետ տեղի ունեցածը... Իրականությունը չընդունի, և ասի, որ մենք մեկ հոդվածի համար պետք է վերադառնանք:
Կարող է վերադառնանք, և նույն ճանապարհը կրկնենք էն ութի հետ կապված, ինչ եղել է: Դրա համար ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը», հայտարարեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից մնացած որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը:
comment.count (0)