Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Ադրբեջանը փոխանցել է խախտումների վերաբերյալ տեղեկություններ. պարզվել է՝ խախտումներ չեն եղել. ԱԽ քարտուղար
 |news.am|

Ադրբեջանը փոխանցել է խախտումների վերաբերյալ տեղեկություններ. պարզվել է՝ խախտումներ չեն եղել. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ «Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել»,- ասաց նա։
10:18 - 09 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին

Արմեն Գրիգորյանը Կատարում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 28-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգություն ֆորումին: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:   «Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Խոսել եմ նաև ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։   Անդրադարձել եմ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը»,- գրել է նա:
14:54 - 28 ապրիլի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջեֆրի վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին։
15:30 - 17 ապրիլի, 2025
ՀՀ ԱԽ քարտուղարը Բրյուսելում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրյուսելում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ապրիլի 16-ին մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։  Արմեն Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ:
12:57 - 16 ապրիլի, 2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 15-ին հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլիուսի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։  Իր հերթին, Անդրյուս Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։ ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:
14:51 - 15 ապրիլի, 2025
Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: «Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»,- ասաց նա: ԱԽ քարտուղարը նաև հիշեցրեց, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում հանրությանը, նաև հերքում է կեղծ լուրերը՝ սահմանային իրավիճակի հետ կապված: «ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, և շարունակում ենք սրա մասին խոսել, աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ լինի»,- ասաց նա:
14:02 - 10 ապրիլի, 2025
Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին

Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:   Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:   Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:
18:29 - 25 մարտի, 2025
«Մեր կարծիքով՝ պետք է հանդիպում տեղի ունենա պայմանագիրը ստորագրելու համար»․ ԱԽ քարտուղար
 |azatutyun.am|

«Մեր կարծիքով՝ պետք է հանդիպում տեղի ունենա պայմանագիրը ստորագրելու համար»․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեստի տակ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով։ «Հայաստանը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և հրապարակային աշխատում ենք այդ ուղղությամբ որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը», - ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Երևանի կարծիքով՝ պետք է հանդիպում տեղի ունենա՝ այդ պայմանագիրը ստորագրելու համար։ ԱԽ քարտուղարը, սակայն, հստակ ոչ մի պատասխան չտվեց՝ պայմանագրի ստորագրման տեղի ու վայրի խորհրդակցությունների մասին։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։ Հերքելով հրադադարը խախտելու բոլոր պնդումները՝ պաշտոնական Երևանը նախօրեին էլ հայտարարեց՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Ավելի ուշ Բաքուն կրկին պնդեց՝ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի» և որ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ «Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»։ Իսկ այսօր Փաշինյանը մեկ այլ գրառմամբ նախ նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ապա առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
15:31 - 20 մարտի, 2025
Արմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

Արմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները

Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:   Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:   ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:
18:05 - 18 մարտի, 2025
Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է տրված. Արմեն Գրիգորյան
 |news.am|

Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է տրված. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա, ընդհանուր ձևակերպում է, դա երրորդ ուժերի ներկայության մասին է, ինչը կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Խոսելով խաղաղության պայմանագրի նախագծից, նա ասաց. «Մենք 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ: Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս: Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում և երբ որ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը։ Մեր մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումները այդ երկու հարցերին դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում։ Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, ինչպես բանակցություններում լինում է հաճախ, տարբեր են և լուծում չեն գտել մինչև այս պահը»:
16:41 - 28 փետրվարի, 2025
ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: ԵՄ առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունություն ապահովելու հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով է հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում և անտեղի քննադատության ենթարկվում տարբեր երկրների կողմից: Այդ մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում: «Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 90 տոկոսով համընկնում է: Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը առաքելության հետ՝ դիմակայելու կեղծ լուրերին: «Առաքելությունը նաև դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն արժեքային են, ամուր, հեռանկարային և ընդլայնվող: Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ առաքելությունը բազմիցս ապացուցել է իր պահանջված լինելը: Վառ օրինակն է անցյալ տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից առաջ առաքելության կատարած աշխատանքը, երբ ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ էին հնչում, և կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման: «Այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը, և օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասաց նա:
16:23 - 28 փետրվարի, 2025
Շատ ծանր տպավորություն են թողել հայ գերիների դատավարության լուսանկարները. Արմեն Գրիգորյան
 |news.am|

Շատ ծանր տպավորություն են թողել հայ գերիների դատավարության լուսանկարները. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դուք այսօր տեսել եք նաեւ ԱԳՆ հայտարարությունը, ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունը օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումը այն է, որպեսզի բոլոր գերիները ազատվեն, այսինքն այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր  գերիները, որոնք Ադրբեջանում են»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ կոնկրետ, ի՞նչ է անում Հայաստանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, եթե հիշում եք, 2023 թվականի գերիների ազատման մասին: Մենք հրապարակային դրա մասին շատ չէինք խոսում, ավելի շատ կենտրոնանում էինք աշխատանքի վրա: Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա այդ մասով, բայց հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որը տարվում է այդ ուղղությամբ, որ բոլոր գերիները ազատվեն և գան Հայաստան, ամենօրյա է, ամենժամյա է: Հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ»: Դիտարկմանը, որ այս պահին Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է եւ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»: ԱԽ քարտուղաը հավաստիացրեց, որ բոլոր երկրների հետ էլ շփումներում այդ հարցերը բարձրացվում են: «Բնականաբար մենք չենք աշխատում այն նույն ռեժիմով, որով աշխատել ենք արդեն, որովհետև կա ստեղծված իրավիճակ և արձագանքում եմ ստեղծված իրավիճակին: Բնականորեն մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը, մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև նրա հրապարակված նկարները, որտեղ մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մեր աշխատանքները, բնականաբար նախկին ռիթմով չէ, փոփոխություն կա»,-ասաց նա:
16:03 - 28 փետրվարի, 2025