Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։  Արմեն Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ մակարդակում, այնպես էլ համագործակցությունը միջազգային հարթակներում:  Լուցիան Պիետժչիկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար: Հավելել է նաև, որ լեհական կողմը պատրաստակամ է կիսվել Հայաստանին հետ իր լավագույն փորձով:  Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել և մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները:   
18:00 - 20 հունիսի, 2025
Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա
 |azatutyun.am|

Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային աբողջականությունն իր համար կարմիր գիծ է: «Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», - այս հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: Վարչապետը Չեխիայում է: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ըստ իրավիճակի կարող են հավաքվել: Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը:
17:22 - 13 հունիսի, 2025
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։  «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս ընդգծել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը նախկինում եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում, սակայն այնուհետև դուրս է եկել։  «Կոմունիկացիաների հարցի շուրջ Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ ենք ունենում։ Պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել»,-նշել է Գրիգորյանը։  Ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
16:39 - 13 հունիսի, 2025
Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումները Զինված ուժերում |armenpress.am|

Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումները Զինված ուժերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում՝ ձեռք բերելով նաև ժամանակակից սպառազինություն, որի առաջնային խնդիրն է երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանությունը։  Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման կոմպոնենտների մասին։  «Հայաստանը շարունակում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում։ Հայաստանը ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, որի առաջնային նպատակն է երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ժողովրդավարության պաշտպանությունը։ Սրանք են մեր առաջնահերթությունները։ Մենք նաև հաշվի ենք առնում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այդ առումով նաև ձեռք ենք բերում կարողություններ»,-ասել է Գրիգորյանը։  ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այդ ամենի մասին հրապարակայնորեն չի խոսվում, բայց իրականության մեջ էլ արդեն իսկ տեսանելի են այդ բարեփոխումների արդյունքները։  «Մենք շարունակում ենք մեր կարողություններն ավելացնել և նաև հասկանում ենք, որ ընդհանուր անվտանգության ապահովման համար կարևոր է ոչ միայն ունենալ ժամանակակից սպառազինություն, բանակ, այլև կարևոր է ունենալ բալանսավորող արտաքին քաղաքականություն»,-ասել է Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը փորձում է իր հարցերի մեծամասնությունը լուծել դիվանագիտական գործիքների միջոցով։  
14:30 - 13 հունիսի, 2025
«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է». Արմեն Գրիգորյան |azatutyun.am|

«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է». Արմեն Գրիգորյան |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է», - այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու», - հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
12:43 - 13 հունիսի, 2025
Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին

Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։ ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
10:50 - 30 մայիսի, 2025
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են և շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Կողմերը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում ու փորձում են հասնել լուծումների այդ գործընթացը շարունակելու համար»,-մանրամասնել է արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին սահմանազատվել է սահմանի 12,7 կիլոմետր հատված, և այնտեղ տեղակայված են սահմանապահ զորքեր, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում սահմանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են  սահմանապահ զորքերը, գրանցվել է միայն մեկ միջադեպ։   «Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք և ունենանք հավելյալ սահմանազատված հատվածներ, ինչը կայունության կբերի։ Կարծում եմ, որ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, բոլոր խնդիրները չենք լուծել և չենք կարող ասել, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ իրագործված է, բայց համոզված եմ, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»,- ավելացրել է Գրիգորյանը։   Խոսելով սահմանազատման գործընթացի հետագա քայլերի մասին՝ ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կետից մի փոքր ներքև ընկած հատվածից։ 
15:09 - 29 մայիսի, 2025
Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն ահնրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք»,- ասաց նա: Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ստորագրվում, նա ասաց. «Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահամանդրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա:
13:30 - 29 մայիսի, 2025
Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում:  Լիտվայի փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի  աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:    
19:29 - 27 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Մայիսի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: «Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը: ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
09:30 - 23 մայիսի, 2025
ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն:  Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
15:58 - 21 մայիսի, 2025
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղար
 |azatutyun.am|

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա, Երևանն այդ տերմինն անգամ չի օգտագործում, «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին, ըստ IRNA-ի, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան», - նշել է նա: Նա հիշեցրել է Իրանի նախագահի դիրքորոշումը, որ տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է, և պետք է համատեղ ուժերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։ Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջում, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին, ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո՝ մերժելով միջանցքային տրամաբանությունը: Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը, ըստ նրա գրասենյակի, խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից: ԱԽ քարտուղարը նաև հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նրանք գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
09:34 - 19 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն՝ կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
17:45 - 13 մայիսի, 2025