Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|
13:30 - 29 մայիսի, 2025

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն ահնրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք աշխատել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք»,- ասաց նա:

Իսկ թե ինչն է պատճառը, որ չի ստորագրվում, նա ասաց.

«Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահամանդրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել