Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում |armenpress.am|
16:56 - 21 փետրվարի, 2025

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մեկնարկեց Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում:

Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի կանանց ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնին:

Առաջին կեսում Հայաստանի հավաքականը կարողացավ երեք անգամ գրավել մրցակցի դարպասը. աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան ու Լարա Կազանչյանը: 

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին ևս 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Դուբլ ձևակերպեց Լարա Կազանչյանը, մեկ գոլ էլ խփեց Աննա Դալլաքյանը: 

Հայաստան-Լիխտենշտեյն` 6:1:

Հաջորդ հանդիպումը կանանց ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին` հյուրընկալելով Ղազախստանի հավաքականին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել