Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայում |armenpress.am|
17:00 - 25 փետրվարի, 2025

Հայաստանի ֆուտբոլի կանանց թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Ազգերի լիգայի ընտրական փուլում:

Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Արմավիրի  Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում  մրցեց Ղազախստանի հավաքականի հետ և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: 

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Սվետլանա Ղարագյոզյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 hաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց  Հայաստանի հավաքականի առավելությունը: 

Հայաստանի կանանց ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի ապրիլի 4-ին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել