Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում |armenpress.am|

Ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Միջադեպի կապակցությամբ  9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրպագուները ազատ են արձակվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավելի վաղ դատապարտել էր երկրպագուների նման պահվածքը՝ ընդգծելով, որ նման միջադեպերի կրկնվելու դեպքում իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար։
11:02 - 04 մարտի, 2025
Ջոն վան’տ Սխիպը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ջոն վան’տ Սխիպը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուլտբոլի ֆեդերացիայից։ 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:Ֆուտբոլիստի կարիերանՆիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է: Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:  Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:Մարզչական կարիերան1997-2000 «Այաքս» (եր)2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական2001–2002 «Տվենտե»2002–2004 «Յոնգ Այաքս»2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար2010–2012 «Մելբուռն Հարթ»2012–2013 «Գվադալահարա»2013- 2017 «Մելբուռն Սիթի»2017–2018 «Ցվոլե»2019–2021 Հունաստան2023–2024 «Այաքս»  
16:05 - 17 փետրվարի, 2025
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
 |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն ժամանակի ընթացքում Կոսովոն սկսեց առավել շատ տիրել գնդակին:  Եվ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Միլոտ Ռաշիցան (24-րդ րոպե):  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ:  Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առավել ակտիվ էր: Բայց ավելի վտանգավոր էին Կոսովոյի ընտրանու գրոհները: Գնդակին հիմնականում տիրում է Հայաստանի ընտրանին, սակայն գրոհների եզրափակումն անհաջող էր ստացվում: Հայաստան-Կոսովո` 0:1:  
22:12 - 22 մարտի, 2024
Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ
 |armenpress.am|

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ: «Այո, գրանցած արդյունքը կապված է վարպետության պակասի հետ: Ուելսն ուներ մեկ հնարավորություն և իրացրեց այն: Ես ֆուտբոլիստներից ոչ պահանջ չունեմ: Մեծ ձգտում ունեինք, սակայն ինքնագոլ ստացվեց: Բայց մոռանում ենք ու շարժվում առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը: Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը Ուելսի դեմ խաղում կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրել, ինչը նորմալ է մի թիմի դեմ, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս անգլիական Պրեմիեր լիգայում և այլ բարձրակարգ առաջնություններում: «Կարող էինք հաղթել այս խաղում: Չեմ ընդունում մեր բախտը չի բերել արտահայտությունը: Այդ բառը իմ բառապաշարում չկա»,-ասաց նա: Պետրակովն ընդգծեց, որ Ուելսի դեմ հանդիպումն Վարազդատ Հարոյանի այս ընտրական փուլի լավագույն խաղն էր: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
21:56 - 18 նոյեմբերի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ  չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Հայաստան-Ուելս` 1:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:  
19:59 - 18 նոյեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:
17:41 - 03 հոկտեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակով. «Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք Լատվիայի դեմ խաղում» |vnews.am|

Ալեքսանդր Պետրակով. «Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք Լատվիայի դեմ խաղում» |vnews.am|

vnews.am: «Կարծում եմ, որ կարողացել եմ տղաներին տրամադրել առաջիկա խաղին: Ինձ շատերն են ասել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողանում են միայն մեկ խաղ լավ մակարդակի վրա անցկացնել, երկրորդում բարդություններ են լինում, բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, սակայն տեսնենք, թե վաղվա խաղում ինչ կլինի»: Այդ մասին Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Երևանում կայացած ասուլիսում ուկրաինացի մասնագետը անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրի խաղին։ «Կամո Հովհաննիսյանը հեռացել է հավաքականից, քանի որ վնասվածք ունի: Կալիզիրն ու Հարոյանը մարզվում են, տեսնենք թե որ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հանդիպմանը Լատվիան շատ բալանսավորված, կարգապահ թիմ է, նրանց մարզիչը շատ լավ աշխատանք է կատարել: Վաղը շատ դժվար հանդիպում է լինելու, տրամադրել եմ իմ թիմին: Չենք կարծում, թե հեշտ խաղ է լինելու, բավականին բարդ խաղի ակնկալիքներ ունենք: Շատ լավ է, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, կարծում եմ, որ վաղվա խաղում էլ մեծ աջակցություն կունենանք և վերջում երկրպագուները և դուք կասեք, թե արդյոք մենք կարողացա՞նք արդարացնել սպասելիքները թե ոչ: Ինձ դուր է գալիս թիմի վերաբերմունքն աշխատանքին, ուշադիր լսում են: Եթե համեմատենք սկզբնական շրջանի հետ, հիմա ավելի կենտրոնացած են, հիմնականում անում են այն ամենն, ինչ ես ասում եմ: Մնացած գնահատականը կկարողանանք տալ վաղվա խաղից հետո: Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք վաղվա խաղում, իհարկե կուզենայի նման կարգավիճակ ունենայինք, բայց եկեք դրա մասին խոսենք խաղից հետո»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը: Հայաստան - Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:  Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ուելսի նկատմամբ: Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները։
18:37 - 18 հունիսի, 2023
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կտրվի «Փյունիկ»-ին

Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կտրվի «Փյունիկ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կհանձնի «Փյունիկ»-ին: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին: Դեռևս մինչև  2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը: 2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր ՈՒԵՖԱ Եվրոպայի Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր: Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի  հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածում: ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին կշնորհվի Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կանանալիք  «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ:
11:20 - 08 փետրվարի, 2023
Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։«Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999«Սպարտակ» Սումի – 2000«Վիննիցա» - 2001«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022», - նշված է հաղորդագրության մեջ։
21:44 - 14 հունվարի, 2023