armenpress.am: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.133 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Այս վաժությունում Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը, 4-րդն է:
Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:
comment.count (0)