Հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որի առթիվ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն
18:02 - 23 փետրվարի, 2025

Հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որի առթիվ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն

Հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որի առթիվ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված  են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը», - նշված է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել