azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։
«Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա:
Վլադիմիր Զելենսկին նաև չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Զելենսկին ասել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր:
Ուկրաինայի առաջնորդը շեշտել է՝ ցանկանում է ԱՄՆ նախագահին տեսնել որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:
comment.count (0)