1lurer.am: Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն առաջին անգամ մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը:
«Երկար և հագեցած օր` Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։ Ընդարձակ և դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի և նրա ազգային անվտանգության տաղանդավոր թիմի հետ»,- գրել է Քելոգը X-ի միկրոբլոգում:
Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով Քելոգի հետ հանդիպումը, նշել էր, որ այն «վերականգնում է հույսը»:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ» և մեղադրել Ուկրաինայում պատերազմի համար:
comment.count (0)