Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|
10:14 - 28 փետրվարի, 2025

Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ պայթուցիկներ նետած անձինք ենթարկվեցին 8 ամսվա տնային կալանքի, Մոսկվան դժգոհ է |azatutyun.am|

azatutyun.am: Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի երկու գիտնականները՝ ճարտարագետն ու քիմիկոսը,դատապարտվեցին ութ ամսվա ազատազրկման, հայտնում է Radio France Internationale-ը (RFI):

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունն իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ «պատիժը համարժեք չէ իրականացված հանցագործությանը»։

«Շատ մեղմ պատիժը է նշանակված, և լիովին անհամաչափ է հանցագործության ծանրությանը», - հայտարարել է դեսպանությունը՝ նշելով, որ կատարվածը գրեթե «ահաբեկչական գործողության փորձ էր»:

Ռուսական կողմը կրկին պահանջել է ֆրանսիական իշխանություններից՝ պատշաճ կատարել միջազգային պարտավորություններն ու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ֆրանսիայում օտարերկրյա հաստատությունների անվտանգությունը։

Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։

Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել