«Ղուկասյանը կալանավորված չէ, միգուցե ազատության մասնակի սահմանափակում կա». փաստաբանը մանրամասներ է պատմում
 |azatutyun.am|
18:48 - 28 փետրվարի, 2025

«Ղուկասյանը կալանավորված չէ, միգուցե ազատության մասնակի սահմանափակում կա». փաստաբանը մանրամասներ է պատմում |azatutyun.am|

azatutyun.am: ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա:

«Վերջինս կալանավորված չէ, ձերբակալությունը տարբեր ֆորմատով կարելի է հասկանալ: Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն», - ասաց Բաղդասարյանը:

Արդյոք Վարդան Ղուկասյանն այժմ գտնվում է մի վայրում, որտեղ նրա իրավունքները սահմանափակված են, փաստաբանը պատասխանեց. - «Իրավունքները սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա՝ պայմանավորված արդարադատության շահով»:

Իսկ կոնկրետ որտե՞ղ է գտնվում Վարդան Ղուկասյանը՝ իր տա՞նը, թե՞ ամերիկյան որևէ հաստատությունում: ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ Ղուկասյանի գտնվելու վայրի մասին:

«Իսկ արդյոք կարող ենք ասել, որ այդ իրավական գործառույթը կապված է միգրացիոն խնդրի հետ», - այս հարցին փաստաբանն արձագանքեց. - «Այո, կարող ենք ասել, այդ թվում միգրացիոն հարց է, որքան գիտեմ, նա ԱՄՆ-ում ունի համապատասխան կարգավիճակ, այդ թվում նաև բնակվելու... մնացածը շատ մոտ օրերի ընթացքում դրա գնահատականը կտան և՛ այնտեղի պետական լիազոր մարմինները, և, ինչու չէ, նաև Վարդան Ղուկասյանը»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել