«Լավագույն ֆիլմ», Լավագույն դերասանուհի» և ևս 3 օսկար. «Անորան»՝ մրցանակաբաշխության աստղ
09:40 - 03 մարտի, 2025

«Լավագույն ֆիլմ», Լավագույն դերասանուհի» և ևս 3 օսկար. «Անորան»՝ մրցանակաբաշխության աստղ

Այս գիշեր կայացավ «Օսկար»-ի ամենամյա՝ 97-րդ մրցանակաբաշխությունը:

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթել է նոմինացված բոլոր անվանակարգերում՝ բացառությամբ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգի:

«Անորա»-ն հաղթել է երեկոյի ամենակարևոր անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», ֆիլմի ռեժիսորը՝ Շոն Բեյքերը՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, գլխավոր դերասանահուհի Մայքի Մեդիսոնը՝ «Lավագույն դերասանուհի»

«Անորա»-ն օսկարի է արժանացել նաև «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ու «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում օսկարի են արժանացել Քիրան Քալկինը «(A Real Pain») և Զոի Սալդանան («Emilia Pe՛rez»):

«Լավագույն ադապտացված սցենար» - «Կոնկլավ»

«Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն երաժշտություն» - «The Brutalist»

«Լավագույն երգ» -  El Mal - «Emilia Pérez»

«Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» - «Դյուն. մաս 2»

«Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ - «I'm Still Here» (Բրազիլիա)

«Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» - «Flow»

«Լավագույն միջազգային կարամետրաժ ֆիլմ» - «The Only Girl in the Orchestra»

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» - «In the Shadow of the Cypress»

«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» - «No Other Land»

«Լավագույն հանդերձանքի դիզայն», «Best Production design» - «Wicked»

«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» - «The Substance»

«Best live action short» - «I'm Not a Robot»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել