Մարտի 7-ին ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը, իսկ մարտի 8-ի առավոտյան տեղի է ունեցել նրա կալանքի միջնորդությունը, որը մերժվել է, սակայն կիրառվել է տնային կալանք։
Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։
«Ակնհայտ քաղաքական պատճառով ձերբակալված Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատարանը քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի. բանտային կալանքի փոխարեն կիրառեվեց տնայինը։
Իհարկե սա վատ տարբերակ է, քանի որ նույնպես ենթադրում անազատություն։ Այնուհանդերձ այն վատագույնը չէ», - գրել է Մելիքյանը իր էջում։
Նշենք, որ Արամ Գասպարյանի պաշտպանը Արամ Վարդևանյանն է։
comment.count (0)