armenpress.am: Դաղստանի թվային զարգացման նախարար Յուրի Գամզատովը պաշտոնապես հաստատել է, որ հանրապետությունում Տելեգրամ մեսենջերը արգելափակված է «տեղեկատվական անվտանգության հարցերի» պատճառով։ Նախարարն այս մասին հայտարարել է մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ նախկինում հերքված արգելափակումը իրականացվել է դաշնային մակարդակով՝ իրավապահ մարմինների կողմից։
Գամզատովը որպես արգելափակման հիմնավորում մատնանշել է 2023 թվականի հոկտեմբերին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած հակաիսրայելական անկարգությունները, որոնց կազմակերպման համար, ըստ իշխանությունների, օգտագործվել է Տելեգրամը։ Նա հավելել է, որ Դաղստանի բնակիչները կարող են «որպես այլընտրանք օգտագործել «VKontakte»-ն»։
2024 թվականի հոկտեմբերին արդեն Ինգուշեթիայի և Դաղստանի տարածքում ավելի քան երկու շաբաթ Տելեգրամի աշխատանքում խափանումներ էին նկատվել։ Սակայն այդ ժամանակ ոչ դաշնային իշխանությունները, ոչ էլ օպերատորները պաշտոնապես չէին հաստատում մեսենջերի արգելափակումը Հյուսիսային Կովկասում։ Ըստ շրջանային վարչակազմի անանուն աղբյուրների, այդ խափանումներն իրականացվել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) նախաձեռնությամբ։
comment.count (0)