Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
21:58 - 10 մարտի, 2025

Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել