factor.am: Ռուսաստանի և ԱՄՆ ներկայիս վարչակազմի միջև վերականգնված երկխոսությունը հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի քանի ուղիներով․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ նման երկխոսություն հաստատվել է և պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ում գրել էր, որ «շատ լավ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ»։
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել։ Հենց այս պահին ուկրաինական հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են հայտնվել ռուս զինվորների կողմից ու շատ խոցելի դիրքում են։ Ես խստորեն խնդրել եմ նախագահ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլիներ, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աստված օրհնի բոլորին»
comment.count (0)