azatutyun.am: Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող և մարտի 12-ին Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Զոնովն ազատ է արձակվել, «Ազատություն» լրատվամիջոցին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցին փոխանցել էին, որ Ռուսաստանի 30-ամյա քաղաքացին «հետախուզման հիմքով» է ձերբակալվել։
Թե երբ և ինչ հիմքով է ազատ արձակվել հայաստանյան ռեստորաններից մեկում շեֆ խոհարար աշխատող Զոնովը, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնել։
Նիկոլայ Զոնովի կինը՝ Արևիկ Զոնովան սոցցանցի իր էջում գրել էր, որ ամուսնուն Երևանում ոստիկանները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիություն ստանալիս: Մարտի 12-ին նա «Ինստագրամ»-ի իր էջում գրել էր, որ ամուսինը ձերբակալվածների պահման վայրում է և վախենում է քրեական հետապնդումից ու հաշվեհարդարից, որովհետև չի աջակցում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)