ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ
 |factor.am|
20:35 - 26 մարտի, 2025

ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնել Թուրքիայում զանգվածային ցույցերին ուղեկցող ձերբակալությունների կապակցությամբ։

«Մենք շատ անհանգստացած ենք վերջին շաբաթվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից առնվազն 92 մարդու ձերբակալության կապակցությամբ, այդ թվում՝ ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ և հեռացվել է պաշտոնից»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Լիզ Թրոսելի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ձերբակալությունները հարուցել են համազգային ցույցեր, որոնք երեք քաղաքներում հանդիպել են բողոքի ցույցերի անօրինական արգելքի։ Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ լրատվամիջոցների առնվազն ինը աշխատակից:

«Բոլոր նրանք, որոնք ձերբակալվել են իրենց իրավունքների օրինական իրացման համար, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Մեղադրյալներին պետք է արժանապատվորեն վերաբերվել, և պատշաճ դատավարության նրանց իրավունքները, ինչպես նաև արդար դատավարությունը, ներառյալ՝ նրանց ընտրած փաստաբանի հասանելիությունը, պետք է լիովին ապահովվեն»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել