Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
comment.count (0)