Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|
09:21 - 25 հունիսի, 2025

Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ ասել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը կօգնի հասնել թուրք-ամերիկյան 100 միլիարդ դոլար փոխադարձ առևտրի նպատակին: Այս մասին հաղորդել է Թուրքիայի նախագահական գրասենյակը չորեքշաբթի վաղ առավոտյան։

Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկա և ներդրումներ։

Էրդողանը նաև ողջունել է Իրանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի ջանքերով ձեռք բերված հրադադարը և շեշտել երկխոսության կարևորությունը Գազայի մարդասիրական աղետին վերջ դնելու գործում։

Սպիտակ տունը դեռ չի հայտնել հանդիպման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել