ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Ռուտոյին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Ռուտոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ դոկտոր Ուիլյամ Ռուտոյին ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված հեռանկարներին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները՝ տնտեսական, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության առումներով։ Կարևորվել է երկխոսության շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախագահներն ընդգծել են նման համաժողովների նշանակությունը համաշխարհային բնապահպանական օրակարգում։ Հանրապետության նախագահը նաև նշել է, որ ուրախ կլինի համաժողովի շրջանակում Երևանում հյուրընկալել Քենիայի իր գործընկերոջը։ Իր հերթին Քենիայի նախագահը հրավիրել է Հանրապետության նախագահին պատեհ պահի այցելել իրենց երկիր, ինչպես նաև առաջարկել է համագործակցության հետագա խթանման համատեքստում նկատի ունենալ դեսպանություն հիմնելու հնարավորությունը։
21:27 - 30 հունիսի, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Ելույթում մասնավորապես նշված է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել համերաշխություն և ամուր քաղաքական կամք՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ:Տասը տարի առաջ, հիմնվելով Մոնտերեյում և Դոհայում ձեռք բերված հանձնառությունների վրա, մենք ընդունեցինք հավակնոտ և համապարփակ փաստաթղթի` Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգը, որը ձևավորում էր գլոբալ ֆինանսական համակարգի վերափոխման ուղենիշերն ու գործիքները՝ «ոչ ոքի չմոռանալու» սկզբունքով։ Սակայն, նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր էլ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։Վերջին տարիներին ի հայտ եկած գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխության աճող ազդեցությունը, աշխարհաքաղաքական լարվածության սրումը, հակամարտությունների ավելացումը, լուրջ բացեր բացահայտեցին Ադիս-Աբեբայի Գործողությունների օրակարգում՝ պահանջելով անհապաղ քայլեր՝ միջազգային ֆինանսական համակարգի շարունակական բարեփոխման և նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Զարգացմանն ուղղված պաշտոնական աջակցության նվազումը կործանարար հետևանքներ է ունեցել զարգացող երկրների համար՝ վտանգելով նրանց ձեռք բերած առաջընթացը։Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին՝ ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և զարգացող փոքր կղզի-պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։Դժվարություններ են ունենում նաև միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք հաճախ հայտնվում են այդպես կոչված «միջին եկամտի թակարդում»՝ գործող միջազգային ֆինանսական համակարգի թերությունների հետևանքով։Թույլ տվեք օրինակ բերել իմ երկիրը՝ Հայաստանը։ Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ, այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4 տոկոսը, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին և արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային և գործուն քայլեր՝ հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները և միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է ՀՆԱ-ից դուրս լրացուցիչ չափորոշիչների ներմուծումը, նշանային ֆինանսավորումից կախվածության նվազեցումը և ՄԱԿ-ի Զարգացման համակարգի կարողությունների հզորացումը՝ խոցելի իրավիճակում գտնվող երկրների և մարդկանց կարիքներին ժամանակին ու արդյունավետ արձագանքելու համար։Միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, լավ կառավարման խթանմանը, թափանցիկության ապահովմանը և օրենքի գերակայության պահպանմանը, կարևոր է հատուկ կարգավիճակ ունեցող և միջին եկամուտ ունեցող երկրներին կայուն զարգացման ուղի վերադարձնելու համար։ Անհրաժեշտ է ապահովել հավասար և արդար մուտք դեպի նոր տեխնոլոգիաներ, հաղթահարել թվային մեկուսացումը և մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման խնդիրները լուծելու համար։ Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջորդ տարվա նախագահող` Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։Հայաստանը ողջունում է Եզրափակիչ փաստաթղթի շուրջ ձեւավորված կոնսենսուսը, որը վկայում է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու, խոստումները և հանձնառությունները իրական գործողությունների վերածելու և իրական փոփոխություններ ապահովելու համար։Մենք հուսով ենք, որ «Սևիլյայի համաձայնագիրը» (Compromiso de Sevilla) իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին՝ բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը և ֆինանսական ռեսուրսներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու առավել խոցելի խմբերի համար։Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկումներ»:
21:16 - 30 հունիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել են թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026թ.-ին Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների։
18:29 - 29 հունիսի, 2025
Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները  կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ», - այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։ «Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա», - գրել է նա X-ի իր էջում։Նա նաև նշել է, որ Իրանը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և դրույթների՝ պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։
10:14 - 22 հունիսի, 2025
ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ կողմից գործադրված ուժի կիրառման կապակցությամբ։ «Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։ Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը և կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կանոնների համաձայն։ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Ամիր Սաիեդ Իրավանին, իր հերթին գրությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Նա Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես «ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։ Նամակում նշվում է, որ հարվածները տեղի են ունեցել կիրակի վաղ առավոտյան՝ թիրախավորելով Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային օբյեկտները։ Իրավանին պնդում է, թե հարձակումները տեղի են ունեցել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո՝ չներկայացնելով որևէ ապացույց։ Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը (NPT)։ Նա կոչ է արել հրատապ նիստ հրավիրել՝ «քննելու այս ապօրինի արարքը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու այն դատապարտելու համար և երաշխավորելու, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։
09:51 - 22 հունիսի, 2025
Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին պատասխանատվության ենթարկել Իսրայելին  |factor.am|

Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին պատասխանատվության ենթարկել Իսրայելին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին շաբաթ օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո․ գրում է Nour News-ը։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն դատապարտել» Իսրայելի կողմից «անօրինական ագրեսիան» և պահանջել է միջազգային մարմնի կողմից անհապաղ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու և միջազգային խաղաղության և անվտանգության հետագա անկայունացումը կանխելու համար։ Իսրայելը ուրբաթ առավոտյան նախապես պլանավորված և համակարգված մի շարք  հարձակումներ է սկսել՝ թիրախավորելով Իրանի բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ միջուկային օբյեկտներ և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Պատվիրակը Իրանի Նաթանզի միջուկային կայանը անվանել է հիմնական թիրախ։ «Այս հանցավոր և վայրենի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և անմեղ քաղաքացիական անձինք, որոնց թվում են կանայք և երեխաներ, իսկ ավելի քան 320-ը վիրավորվել են», – ասել է նա ներկաներին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:29 - 14 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ

Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին: Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
20:14 - 13 հունիսի, 2025
Իրանը շտապ նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով

Իրանը շտապ նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը շտապ նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ «Իսրայելի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով»: Այս մասին հայտնում է Իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
11:41 - 13 հունիսի, 2025
ՄԱԿ-ը Իսրայելին և Իրանին «առավելագույն զսպվածության» կոչ է արել
 |news.am|

ՄԱԿ-ը Իսրայելին և Իրանին «առավելագույն զսպվածության» կոչ է արել |news.am|

news.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներով և կոչ է անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը: «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում: Նա մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներով, մինչդեռ Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պատասխանատվության մասին՝ գործել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը խնդրում է երկու կողմերին էլ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ամեն գնով խուսափել հակամարտության սրացումից», - ասել է Հաքը: Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին Իրանին հարվածելու մասին, այդ թվում՝ երկրի տարբեր մասերում գտնվող միջուկային օբյեկտներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը նպատակ ուներ խափանել Իրանի միջուկային ծրագիրը և զգուշացրել է, որ կհետևեն ավելի շատ հարվածներ:      
09:58 - 13 հունիսի, 2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ներկայացուցիչներին։Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը  ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ  հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։ Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումներին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին  ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին, հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։
18:23 - 10 հունիսի, 2025
Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նա, մասնավորապես, նշել է.«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ և դրա հաջողությանն ուղղված բոլոր ջանքերի համար։Կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված քայլերի այս տասնամյակում, չնայած պետությունների և այլ շահագրգիռ կողմերի կլիմայի և կենսաբազմազանության հանձնառությունների կատարմանը, այս համաժողովի անցկացումը և՛ հրատապ է, և՛ ճիշտ ժամանակին։ Շրջակա միջավայրին ուղղված համաշխարհային գործընթացներում կարելի է վստահությամբ նշել, որ օվկիանոսի էկոհամակարգերն առանձնահատուկ են իրենց բնույթով, միևնույն ժամանակ դրանք սերտորեն փոխկապակցված են այլ էկոհամակարգերի հետ։Օվկիանոսների դերը կենսական է ծովափնյա երկրների և կղզիների համար։ Դրանք կենսաբազմազանության կարևոր աղբյուր են և ծառայում են որպես ածխածնի հսկայական կլանիչ՝ թույլ տալով մեղմացնել ջերմոցային գազերի արտանետման բացասական ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։Այդուհանդերձ, օվկիանոսները, ինչպես շրջակա միջավայրի մյուս էկոհամակարգերը, անկախ ցամաքային կյանքից իրենց հեռավորությունից և հսկայական խորությունից, կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները։Կլիմայի փոփոխությունը, աղտոտվածությունը և էկոհամակարգերի վատթարացումն ուղղակիորեն ազդում են մեր օվկիանոսների վրա՝ հանգեցնելով պլաստիկ աղտոտվածության, թթվայնացման և ծովային կենսաբազմազանության ու պարենային համակարգերի վրա անդառնալի վնասի։Միևնույն ժամանակ սառցաշերտերի հալքը հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացման՝ առաջացնելով գոյաբանական մարտահրավերներ փոքր, զարգացող կղզի-պետությունների համար։ Հայաստանն աջակցում է միջազգային բոլոր ջանքերին՝ ուղղված օվկիանոսային էկոհամակարգերի պահպանմանն ու պաշտպանությանը, որպես շրջակա միջավայրի մեր համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս։ Անհամբերությամբ սպասում ենք Պլաստիկ աղտոտման մասին կոնվենցիայի ընդունմանը, ինչը կարող է օվկիանոսի պահպանման համաշխարհային ջանքերի կարևոր հիմնասյուն հանդիսանալ։Մենք նմանօրինակ դրական մոտեցում ունենք վերջերս ընդունված Ազգային իրավազորությունից վեր ծովային կենսաբազմազանության մասին համաձայնագրի (BBNJ) նկատմամբ և արդեն նախաձեռնել ենք ներքին գործընթացներ՝ դրա վավերացման համար։ Չնայած Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է՝ օվկիանոսներին վերաբերող խնդիրները շատ ակտուալ են մեր երկրի համար։ Մենք աջակցում ենք օվկիանոսի հարցերով համագործակցությանը, քանի որ հավատում ենք բազմակողմ համագործակցությանը, բնական էկոհամակարգերի փոխկապակցվածությանը և ընդհանուր պատասխանատվությանը՝ ուղղված մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը։Ցամաքային և ծովային էկոհամակարգերի միջև կապը հստակ է։ Մեր օվկիանոսների առողջությունը կախված է մեր վերաբերմունքից առ մեր գետեր, լճեր և լեռնային միջավայրեր։Ինչպես հաճախ ասում են․ ինչ կատարվում է լեռներում չի մնում լեռներում։ Սառցաշերտերի հալքը, հողի որակի վատթարացումը և աղտոտվածությունը բարձրադիր գոտիներում անխուսափելիորեն իրենց արտացոլումն են գտնում ցածրադիր գոտիներում՝ ուղղակիորեն ազդելով մեր օվկիանոսների էկոհամակարգերի վրա։ Հետևաբար, օվկիանոսի ճգնաժամը ոչ միայն ափամերձ բնակավայրերի, այլ նաև մայրցամաքային խնդիր է։Լուծումները պետք է սկսեն սարերում և տարածվեն մայրցամաքներում, նախքան կհասնեն ափամերձ շրջաններին ու կղզիներին։ Այս համատեքստում ակնհայտ է ներառական և հասանելի ֆինանսավորման անհրաժեշտությունը, հատկապես դեպի ծով ելք չունեցող և խոցելի երկրների համար, որպեսզի բոլոր երկրները կարողանան իմաստալից լումա ունենալ շրջակա միջավայրի օրակարգում։Ավելին, որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող, Հայաստանը շահագրգռված է այս համաշխարհային օրակարգի առաջխաղացմամբ։ Այս կապակցությամբ, մենք հավատացած ենք, որ Ազգային իրավազորությունից վեր ծովային կենսաբազմազանության մասին համաձայնագիրը (BBNJ) կարող է համաշխարհային կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի կարևորագույն բաղադրիչ դառնալ։Հայաստանը նաև սպասում է Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի համաժողովի քաղաքական հայտարարության կոնսենսուսով ընդունմանը, որպես օվկիանոսային էկոհամակարգերի պաշտպանության համար ներքին համագործակցության ամրապնդման և ընդհանուր հանձնառությունների համար ևս մի կարևոր քայլ։Վերջում, ցանկանում եմ բոլոր երկրներին՝ զարգացող, թե զարգացած, ծովափնյա, կղզի, թե դեպի ծով ելք չունեցող, կոչ անել վերահաստատել իրենց հանձնառությունը մեր մոլորակի պաշտպանության և պահպանման հարցում, որպեսզի ապագայի սերունդները նույնպես կարողանան օգտվել մեր Մայր Մոլորակի բարիքներից»:
21:38 - 09 հունիսի, 2025
ԱՄՆ-ն մտադիր չէ երկարաձգել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը. ԶԼՄ-ներ |armenpress.am|

ԱՄՆ-ն մտադիր չէ երկարաձգել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գործունեության դադարեցման շուրջ։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է չերկարաձգել UNIFIL-ի մանդատը, և Իսրայելն, ըստ տեղեկությունների, չի փորձել նրան հակառակը համոզել։ Իր հերթին The Times of Israel-ը հաղորդում է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատի շուրջ քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է կայանա օգոստոսին, և ԱՄՆ-ն կարող է պարզապես վետո դնել հաջորդ բանաձևի վրա։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ ԱՄՆ-ն դեռ որոշում չի ընդունել UNIFIL-ին աջակցելու վերաբերյալ, բայց ցանկանում է լուրջ բարեփոխումներ տեսնել, ինչը կարող է նշանակել նման աջակցության դադարեցում։ Իսկ Իսրայելում, հրապարակման համաձայն, աջակցում են UNIFIL-ի գործողությունների դադարեցմանը, քանի որ կարծում են, թե Լիբանանի զինված ուժերի ներկայությունը երկրի հարավում համեմատաբար արդյունավետ է եղել «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքները հետ մղելու համար։ UNIFIL-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Իսրայելից, ո՛չ ՄԱԿ-ից չեն եղել։ UNIFIL-ը ստեղծվել է 1978 թվականին՝ Լիբանանից Իսրայելի ուժերի դուրսբերումը հաստատելու և տվյալ հատվածում իշխանությունը վերականգնելու գործում կառավարությանն օգնելու նպատակով։ 2006 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո UNIFIL-ի մանդատը երկարաձգվել է։ Մանդատն ամեն տարի տրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ UNIFIL-ն ունի ավելի քան 13 000 անձնակազմի անդամ։ 
12:08 - 09 հունիսի, 2025
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա |armenpress.am|

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Բանաձևի նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական ​​անդամների կողմից: ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում եղել է միակ երկիրը, որը հավանություն չի տվել բանաձևին: Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից: Բանաձևը բովանդակում է «անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադարի պահանջ Գազայում, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում: Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացնում են ինչպես ՄԱԿ-ն, այնպես էլ նրա գործընկեր հումանիտար կազմակերպությունները»: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։ Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաարը նշել է, որ բանաձևը «միակողմանի» է և «խափանում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ-ի ջանքերը»: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221438
10:31 - 05 հունիսի, 2025