Մյանմայում և Թաիլանդում երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել

 |factor.am|
17:48 - 28 մարտի, 2025

Մյանմայում և Թաիլանդում երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել |factor.am|

factor.am: Մյանմայում և հարևան Թաիլանդում այսօր տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի տարբեր թիվ է նշվում։ AP-ն հաղորդում է Բանգկոկում առնվազն երեք զոհի մասին, տասնյակ մարդիկ էլ մնացել են կառուցվող բարձրահարկ շենքի փլատակներում։

Նշվում է, որ Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքից սոցցանցերում տարածված կադրերը ցույց են տալիս համատարած ավերածություններ՝ մտավախություն առաջացնելով, որ շատերը մնացել են փլատակներում կամ սպանվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը Մյանմայի Մանդալայի մոտ է, տեղի էր ունեցել կեսօրին, որին հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում:

Լրատվամիջոցը գրում է, որ մահվան, վնասվածքների և ավերածությունների չափը, հատկապես Մյանմարում, որը ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ և որտեղ տեղեկատվությունը խստորեն վերահսկվում է դեռ պարզ չէ։

Frnace 24-ն էլ գրում է, որ առնվազն 20 մարդ է մահացել Մյանմայի մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցներից մեկում երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, որը մեծ ավերածություններ է առաջացրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել