Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 144 մարդ է զոհվել |armenpress.am|
19:04 - 28 մարտի, 2025

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 144 մարդ է զոհվել |armenpress.am|

armenpress.am: Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 144 զոհ և 732 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մյանմայի պետական հեռուստատեսությանը:

Նշվում է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել առավել տուժած 6 շրջաններում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Մյանմայում մարտի 28-ին տեղի են ունեցել երկու իրար հաջորդող երկրաշարժեր, որոնցից մեկը՝ 7,7, իսկ մյուսը՝ 6,4 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Գլոբալ սեյսմիկ ռիսկի քարտեզի վրա Մյանման գտնվում է կարմիր գոտում՝ երկրաշարժերի միջինից բարձր ռիսկով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել