Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ
06:40 - 27 օգոստոսի, 2019

Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում օգոստոսի 27-ին, ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:
Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհի մակերեսը կազմել է 9 հա խոտածածկույթ:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհի մակերեսը կազմել է 31 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:

Ժամը 20:44-ից մթության և ռելիեֆի բարդության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է 37 հա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել