factor.am: ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Ինչպես հաղորդում է Factor.am լրատվամիջոցը, հայտնել են Ասիլյանի ընտանիքից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնել են նաև, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։ Այս հոդվածով սահմանվում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։ ՌԴ իրավապահները հայ գործընկերներին 2024-ի սեպտեմբերին տեղեկացրել էին, որ հետախուզման մեջ գտնվող Ասիլյանը Ռուսաստանում է։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել էր 2024-ի մայիսի 31-ին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)