ՌԴ դատախազությունը խնդրել է դատարանին Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել դուստրերի հանդեպ բռնության մեջ
 |news.am|
20:25 - 12 ապրիլի, 2025

ՌԴ դատախազությունը խնդրել է դատարանին Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել դուստրերի հանդեպ բռնության մեջ |news.am|

news.am:Մոսկվայի Բուտիրսկի դատարանի դատախազը խնդրել է, որ 2018թ. սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել իր դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար, РБК ին ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, որը ներկայացնում է տուժողներից մեկի շահերը։

2020թ. Խաչատուրյան քույրերի հոր հարազատները համաձայնել են նրա դեմ գործ հարուցել։ Բուտիրսկի դատարանն այն գրանցել է 2023թ. գարնանը։ Տղամարդուն հետմահու մեղադրանք է առաջադրվել երեք կետով՝ բռնի սեռական ոտնձգությունների, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի շրջանառության եւ արտադրության մեջ։

Խաչատուրյան քույրերը բերման են ենթարկվել 2018թ. այն բանից հետո, երբ նրանց մոսկովյան բնակարան ւմ հայտնաբերել են նրանց հոր դին։ Ըստ քննիչների՝ երեք դուստրերը դանակով եւ մուրճով հարձակվել են Խաչատուրյանի վրա եւ սպանել նրան Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու բնակարաններից մեկում։ Աղջիկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Ըստ քննիչների՝ նրանք դանակով եւ մուրճով բազմաթիվ վնասվածքներ են հասցրել հորը, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել