factor.am: ԵՄ թեկնածու երկրներին հասկացվել է, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն նախօրիեն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Երեկ մենք ունեցանք հագեցած երեկո, ընթրիք Արևմտյան Բալկանների գործընկերների հետ։ Շատ քննարկումներ արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համակարգման, ներառյալ՝ պատժամիջոցների վերաբերյալ։ Այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին»,-նշել է Բրաժեն։ Սա մամուլի ասուլիսում հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք թեկնածուներին հստակ հասկացրել ենք, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին»,- ասել է Կալասը։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ, իր հերթին, հայտարարել, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, իր և Կայա Կալլասի հետ համաձայնությամբ, նախարարներին հրավիրում է Լվովում մայիսի 9-ին կայանալիք հանդիպմանը։
«Կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է ցույց տալ, որ Եվրոպան մոտ է Ուկրաինայում, և ոչ թե Պուտինի կողմից Մոսկվայում։ Ես նաև համաձայն եմ Կայա Կալասի հետ, որ անդամ պետության կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայությունը Մոսկվայում ամոթ կլինի այդ պետության համար»,- հայտարարել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում՝ Կարմիր հրապարակն է, որտեղ տեղի է ունենում Հաղթանակի օրվա զորահանդեսի փորձը/05․05․2024թ./AP Photo/Alexander Zemlianichenko։
comment.count (0)