Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստաննը ներկայացնող Աննա Ամրոյանը և Միլենա Խաճատրյանը նվաճել են նոր մեդալներ
22:00 - 18 ապրիլի, 2025

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստաննը ներկայացնող Աննա Ամրոյանը և Միլենա Խաճատրյանը նվաճել են նոր մեդալներ

Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստաննը ներկայացնող Աննա Ամրոյանը և Միլենա Խաճատրյանը նվաճել են նոր մեդալներ։ Այս մասին տեղեկանում ենք՝ Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

«Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:

Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել