Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով
 |armsport.am|
19:47 - 19 ապրիլի, 2025

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով |armsport.am|

armsport.am: Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը Երևանում կայացած աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին խաղում տպավորիչ հաղթանակ տարավ Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ՝ ջախջախելով մրցակցին 14:1 հաշվով:

Վադիմ Գուսկովի գլխավորությամբ ընթացող թիմը մրցաշարի ընթացքում ցուցադրեց բարձրակարգ խաղ: Հինգ խաղերից չորսում Հայաստանի հավաքականը տոնեց հաղթանակ, միայն մեկ խաղում զիջելով մրցակցին: Ընդհանուր առմամբ 12 միավոր վաստակած հայ հոկեյիստները արժանապես նվաճեցին երկրորդ հորիզոնականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել