Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին ֆեյսբուքյան գրառամամբ տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշման 85-րդ կետի 2-րդ ենթակետի կարգավորումները, այն է՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ։
Հանրահայտ է և ձեզ համար, սիրելի՛ գործընկերներ, ակնհայտ տեսանելի, որ 2020 թվականից սկսած Կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ:
Կարծում եմ՝ հարկ է ներկայացնել կատարված բարեփոխումնեի բնույթն ու էությունը ստորև.
Իմ մեծագույն երախտագիտությունն եմ ուզում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր պարոն Արսեն Թորոսյանին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ինձ նշանակելու, նման կարևորագույն կոչման ինձ արժանացնելու և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ոլորտի բարեփոխումների կատարման առանցքային առաքելությունն ինձ վստահելու համար։
Հպարտությամբ հայտնում եմ, որ ես թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունեմ իրականացնելու։ Ոլորտից ես երբևէ չեմ հեռացել և չեմ հեռանալու՝ իմ առաքելությունն իր նշանակետին հասցնելու համար», - նշված է հրապարակման մեջ։
comment.count (0)