civilnet.am: Ապրիլի 30-ին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ նպատակ ունենալով ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեության շարունակությունը։
Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, գործադիրը որոշել էր տրամադրել մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային երաշխիք՝ Հայաստանի բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով, մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։
Ընկերության և առևտրային բանկերի միջև բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու բանկերի կազմը, ինչի պատճառով անհրաժեշտ էր վերանայել և փոփոխել կառավարության՝ բյուջետային երաշխիք տրամադրելու մասին նախկին որոշման բովանդակությունը։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագիծը ներառվել և ընդունվել է գործադիրի նիստում։
Նշվում է, որ նախագծի ընդունումը միտված է ապահովելու «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորման ընթացիկ գործընթացների կայունությունն ու ընկերության գործառույթների շարունակականությունը։
comment.count (0)