Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից․ նա շարունակում է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
19:08 - 30 ապրիլի, 2025

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից․ նա շարունակում է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և շարունակելու է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։

Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու», - նշվում է փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել