factor.am: 89 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին Գիտությունների ազգային ակադեմիայից։ Կենսագրություն Մարտիրոսյանը ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1960-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1993-2006 թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր։ 2006-2021 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահ:
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը:
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում նրա ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Природа» և «Океан» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում: 2006-ից ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է եղել: 1995-ից ԵՊՀ-ում գործող ֆիզիկայի մասնագիտական խորհրդի նախագահն էր:
comment.count (0)