«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող Երևանում գտնվող լցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով
18:20 - 08 մայիսի, 2025

«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող Երևանում գտնվող լցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով

Հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում ստուգումներ իրականացնելու արդյունքում ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: 

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1)։

Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել