«Ֆլեշ» ՍՊԸ-ն տուգանվել է 37 միլիոն 796 993 ՀՀ դրամով
12:51 - 29 հունվարի, 2025

«Ֆլեշ» ՍՊԸ-ն տուգանվել է 37 միլիոն 796 993 ՀՀ դրամով

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 𝟑7 միլիոն 796 𝟗𝟗𝟑 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ։

«Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել