Հացադուլից հետո Վիգենի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա․ Լինդա Էուլչեքչյան
 |civilnet.am|
18:48 - 12 մայիսի, 2025

Հացադուլից հետո Վիգենի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա․ Լինդա Էուլչեքչյան |civilnet.am|

civilnet.am: Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլ է արել, որպեսզի թույլ տան տուն զանգահարի։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է 2020-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլչեքչյանը։

«Վիգենն անցած շաբաթ է զանգահարել բանտից։ Խոսել ենք ընդհամենը 3 րոպե»‎,- ասաց Լինդան։

Վերջին անգամ Լինդան Վիգենի հետ հեռախոսով խոսել էր փետրվարի 21-ին՝ Կարմիր պաչի միջնորդությամբ։ 15-օրյա հացադուլից հետո, թե ինչ վիճակում է Վիգենի առողջությունը՝ Լինդան չգիտի։

«Շատ եմ անհանգստանում։ Սպասում եմ Կարմիր խաչի պատասխանին»‎,- ասաց Լինդան։

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Էուլչեքչյանի հացադուլի մասին ահազանգել էր Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել