Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը
16:45 - 17 մայիսի, 2025

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը։

«Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, Դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը», - գրում է փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը, նշելով՝ դատարանի հիշյալ որոշումը՝ բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է նրա բողոքարկումը և  հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով վերաքննիչ քրեական Դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ», - գրել է փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել