Մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է. Մանե Թանդիլյան |shantnews.am|

08:24 - 17 սեպտեմբերի, 2019

shantnews.am։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը «Հեռանակարի»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ-ում տիրող իրավիճակին.

«Ես շատ կուզենայի, որ մեր երկրում վերջապես օրենսդիր, դատական իշխանությունները տարանջատվեն: Ակնհայտորեն, Հայաստանում դա շարունակում է խնդիր լինել, և մենք այդ միաձուլվածությունը տեսնում ենք, մեկը մյուսի վրա ճնշումներ գործադրելու պրակտիկան շարունակվում է: Այն, ինչ կարող էին անել օրենսդիր և գործադիր մարմինները, չեն արել:

Խոսքը դատաիրավական բարեփոխումների նախաձեռնության մասին է, խոսքն անցումային արդարադատության մասին այդքան խոսելու և չանելու մասին է, խոսքը վեթինգի մասին է: Այն գործառույթները, որոնք օրեսդիրի և գործադիրի տիրույթում են, չենք անում, բայց այլ ճանապարհներ ենք ման գալիս», – ասել է Թանդիլյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել