Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան
20:37 - 24 մայիսի, 2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու մայիսի 26-27-ը տեղի ունեցող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

Այս մասին հայտնում են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան է նաև այցելելու Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել