ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին:
Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում:
Լիտվայի փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
comment.count (0)