Վարդան Ղուկասյանը մեղադրվում է «երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու համար». փաստաբանն ասում է՝ օգնել է հանցանքի բացահայտմանը |azatutyun.am|
22:20 - 30 մայիսի, 2025

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է «երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու համար». փաստաբանն ասում է՝ օգնել է հանցանքի բացահայտմանը |azatutyun.am|

azatutyun.am: Երկու տասնյակ դրվագներով մեղադրանքներ՝ «Դոգին»:

Միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ, Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին Հայաստանում ներկայացված շուրջ երկու տասնյակ դրվագներով մեղադրանքները:

«15 և ավելին, միգուցե հաշվենք կարող է 20-ն էլ անցնի, այս պահին կդժվարանամ ասել: Հայաստանի պետական լիազոր մարմինը այդ քեյսը, այդ գործը, այսպես ասած, ուղարկել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Ուղիղ եթերներում Հայաստանի իշխանություններին, իրավապահ մարմինների ղեկավարներին, նաև ընդդիմադիրներին հայհոյախառն տարբեր մեղադրանքներ ներկայացրած Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը, սակայն, չի ընդունում:

Հերքելով մանկապղծության մեղադրանքի մասին լուրերը, փաստաբանը նշում է, որ շուրջ երկու տասնյակ մեղադրանքների շարքում ևս մի դրվագ կա, որը վերաբերում է մանկահասակ երեխաների պռոնոգրաֆիկ լուսանկարների տարածմանը. - «Ոչ թե մանկապղծության հոդվածով, այլ երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու մեղադրանքով, որը իրականության հետ աղերս չունի»:

Բաղդասարյանը պնդում է՝ այս մեղադրանքը ևս անհիմն է, քանի որ Վարդան Ղուկասյանը բռնության ենթարկվող երեխաների լուսանկարները տարածել է նրանց օգնելու նպատակով: Դեպքը, որին հղում է անում փաստաբանը, տեղի էր ունեցել 2023 թվականին Գավառում: Համացանցում տարածված տեսանյութից հետո, դուստրերին բռնության ենթարկած մայրը կալանավորվել էր՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով:

Մեղադրանքների այս փաթեթը ներկայացնելով ամերիկյան կողմին՝ Հայաստանի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Վարդան Ղուկասյանին:

Շարունակությունը՝ azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել