Հունիսի 3-4-ը հանրապետության առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ
14:48 - 31 մայիսի, 2025

Հունիսի 3-4-ը հանրապետության առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել