armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը կգործուղվեն Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն հունիսի 10-12-ը՝ Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ ունենալու համար:
comment.count (0)