Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի |armenpress.am|
13:35 - 06 հունիսի, 2025

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի:

Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  

«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի», - ասաց Պողոսյանը: 

Նախագահի հրամանագրերով՝ 3746 անձի քաղաքացիությունը դադարեցվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել