Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը |armenpress.am|
22:51 - 11 հունիսի, 2025

Իրանը առայժմ չի քննարկում ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը դեռևս չի քննարկում Իրանի տարածքից երրորդ երկրներ ավելորդ միջուկային նյութերի հեռացման հարցը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեքին։

«Ինչ վերաբերում է ավելորդ միջուկային նյութերը երրորդ երկրներ ուղարկելուն, ապա պետք է ասել, որ այս հարցն առայժմ մեր օրակարգում չէ և ներառված չէ Իրանի քաղաքական ուղու մեջ, քանզի մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չշեղվենք երկրին անհրաժեշտ ուրանի հարստացման մակարդակից։ Դրա վերաբերյալ ամերիկացիների համապատասխան առաջարկները չենք ընդունել»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում աջակցել Իրանից ավելորդ միջուկային նյութերի հեռացմանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել