Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Այդ մասին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
comment.count (0)