news.am: Ես գիտեմ, թե Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանն ինչու են ներդրում կատարել Հայաստանում և Արցախում, որովհետև Հայաստանն ու Արցախն իրենց հայրենիքն է և նրանք սիրում են իրենց հայրենիքը: Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է ՀՀ գործող իշխանությունների օրոք, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի ռեժիմի կողմից՝ Գրիգորյանն ասաց. «Որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը»։
«Հեռախոսի SMS-ի փոխարեն գալիս է ֆեյսբուքյան արդարադատությունը։ Ֆեյսբուքյան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է արդարադատությունը, որ ստեղծել էիք, զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 2018 թվականը, դրանից հետո մի հատ աբգրեյդ եղաք և ստացվեց ֆեյսբուքյան արդարադատության իրականացում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նա Նիկոլ Փաշինյանի հարցրեց, թե իր հոգին երեկ փառավորվե՞ց, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։
«Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ»,-ասաց պատգամավորը և նշեց, որ կալանավորումը թուլության ցուցադրություն է։
Գրիգորյանը հայտարարեց, թե հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է հաջողակ մարդկանց, որոնք արժեք են ստեղծում և կարևոր չէ, թե էդ մարդիկ ովքեր կլինեն՝ նախագահներ, զինվորներ, բիզնեսմեններ, թե սպորտսմեններ՝ Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը։
«Ես մարդը Երկրի սահմաններից դուր թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները ՀՀ-ում են, հայի անուն ազգանուն ունեցողները։ Որովհետև այլ ձև չես կարող բացատրել, որ Նիկոլ Փաշինյանն այսպես վիզը ծուռ կանգնում, Ալիևին ասում է՝ արի գնանք սուրճ խմենք, և կամ Էրդողանի գիրքն այսպես ոգևորված կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս ՀՀ-ում սուր է ճոճում բոլորի նկատմամբ՝ հոգևորականների, Կաթողիկոսի նախագահների»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու նկատմամբ կատարվողն ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ է։
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց քաղաքացիներին, հորդորելով՝ չմոլորվեն այն հայտարարություններից թե առանձին անհատներ դեմ է արվում, այն ուղղված է եկեղեցու դեմ։
«Սրբապղծություն է այն, որ միայն ձեզ դավաճան չասեն, միայն ձեր կաշվի փրկության համար հազարավոր տղաների կյանքը դրեցիք զոհասեղանին։ Միայն նրա համար, որ ձեր կաշին փրկեք։ Սրբապղծություն է, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով տասնյակ կիլոմետրերով զորքը հետ քաշել և բնակչությանը հարվածի տակ դնել։ Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետևանով եղավ էթնիկ զտում և արցախն ամբողջությամբ հայաթափվեց, Սրբապղծություն էր երբ Արցախի վրա հարձակում կար և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե որևէ վտանգ չկա քաղաքացիական բնակչության համար«-հայտարարեց Գրիգորյանը։
comment.count (0)